Մանկական հիվանդություններ
Աղիքային բնածին անանցանելիություն
Պայմանավորված է աղիքների և որովայնի խոռոչի այլ օրգանների զարգացման զանազան արատներով ու հիվանդություններով։ Բնածին աղիքային անանցանելիության դասակարգման հիմքում ընկած են նրա տեղակայումն ու աղիքների պարունակության շարժման արգելքի արտահայտության աստիճանը։
Հիվանդների մոտ բնածին աղիքային անանցանելիությունը` կախված աղիքների պարունակության շարժման արգելքի արտահայտության աստիճանից, բաժանվում է 2 խմբի.
- լրիվ
- մասնակի։
Ելնելով աղիքային անանցանելիության տեղակայումից, յուրաքանչյուր խմբում առանձնացվում են ևս 3 ենթախումբ.
- բարձր աղիքային անանցանելիություն (ստամոքսաելք, տասներկումատնյա աղիք, բարակ աղիքների սկզբնական հատվածներ),
- բարակ աղիքների անանցանելիություն,
- հաստ աղիքների անանցանելիություն (ցածր անանցանելիություն)։
Բարձր աղիքային անանցանելիության պատճառը կարող են լինել աղիքային ուղու արատները, անանցքությունը (ատրեզիա), աղիքի պատի զարգացման արատները (մեգալոդուոդենում), աղիքների պտտման խանգարումները, որովայնի խոռոչի մյուս օրգանների զարգացման խանգարումները (անոթների տեղակայման անկանոնություններ, զարկերամեջընդերքային անանցանելիություն, օղականման ենթաստամոքսային գեղձ և այլն)։
Հիվանդ երեխաների բարձր աղիքային անանցանելիության առաջին նշանը, որպես կանոն, փսխումն է։ Այն նկատվում է երեխայի կյանքի առաջին իսկ օրը։ Փսխման զանգվածի առաջին բաժինները մեծ մասամբ կուլ տված շուրջպտղային ջրեր են։ Որոշ ժամանակ անց փսխումը կրկնվում է և փսխման զանգվածներում արդեն լեղու խառնուրդ է հայտնվում։
Հիվանդության սկզբնական շրջանում երեխայի ընդհանուր վիճակը քիչ է տուժում։ Եթե նորածնին զննում են այն ժամանակ, երբ նրա ստամոքսն ու տասներկումատնյա աղիքը լցված են պարունակությամբ, ապա նկատելի է վերորովայնային (էպիգաստրալ) շրջանի արտափքումը։ Որովայնի մնացած հատվածները ներս ընկած են լինում։ Այդ հատվածների պերկուսիայի ժամանակ բութ հնչյուն է լսվում։ Եթե երեխայի զննումը կատարում են փսխումից հետո, ապա նրա որովայնի ներքաշվածությունը նկատվում է բոլոր հատվածներում։ Բնածին ծագման բարձր աղիքային անանցանելիության դեպքում, ի տարբերություն առողջ եոեխաների, հիվանդների կղանքը կազմված է գորշանման գույնով մեկոնիալ գնդիկներից։ Լրիվ անանցանելիության դեպքում մեկոնիումում բացակայում են շուրջպտղային ջրերի հետ պտղի կուլ տված եղջերացած էպիթելի բջիջները (Ֆարբերի նմուշ)։ Նորածնի կյանքի առաջին օրվա վերջում և երկրորդ օրվա սկզբում նկատվող համառ փսխումը հիմք է տալիս մեծ հավանականությամբ ենթադրել բարձր աղիքային անանցանելիության առկայության մասին։ Ախտոոշումը ճշտելու համար ռենտգենաբանական հետազոտություն է կատարվում։
Բարակ աղիքների անանցանելիության կլինիկական երևույթներն ի հայտ են գալիս համեմատաբար ուշ։ Հիվանդության առաջին ախտանիշը, ինչպես և բարձր աղիքային լրիվ անանցանելիության դեպքում, հանդիսանում է փսխումը։ Փսխման զանգվածները ստամոքսի պարունակության և լեղու խառնուրդներն են։ Երեխայի վիճակն աստիճանաբար վատանում է, էքսիկոզը՝ խորանում։ Զարգանում են թթվահիմնային և էլեկտրոլիտային հավասարակշռության արտահայտված խանգարումներ։ Երեխայի որովայնի վերին հատվածները փքված են, նկատվում է որովայնի առաջնային պատի երակային ցանցի լայնացում։ Հաճախ նկատվում են աղիքների լայնացած գալարների կծկումներ։ Կղանքը հազվադեպ է, օրվա մեջ 1-2 անգամ։
Հաստ աղիքների անանցանելիության համար հատկանշական է կլինիկական ախտանիշների ավելի դանդաղ զարգացումը։ Դեպքերի մեծ մասում առաջին ախտանիշը կղանքի բացակայությունն է և որովայնի աստիճանաբար աճող մեծացումը։ Հաստ աղիքի անանցանելիությամբ հիվանդներին մաքրող հոգնա նշանակելիս ներլցվող հեղուկը շատ արագ է արտազատվում։ Եթե առկա է Գիրշպրունգի հիվանդությունը, ապա ներլցվող հեղուկը, ընդհակառակն, կամ դժվարությամբ է արտազատվում կամ էլ ընդհանրապես դուրս չի գալիս։ Այդ հիվանդներին հոգնա դնելիս կարող են առատ կղանք և գազեր արտազատվել։ Որովայնը, որպես կանոն, փքված է։ Նկատվում է որովայնի առաջնային պատի երակների լայնացում։ Աչքով տեսանելի են աղիքների լայնացած գալարների կծկումները; Փսխումը սկսում է արտահայտվել երեխայի կյանքի առաջին շաբաթվա կեսին կամ վերջում։ Սկզբում փսխման զանգվածներում հայտնաբերվում է կաթ և ստամոքսի պարունակություն, հետագայում գումարվում է լեղու խառնուրդը, իսկ ավելի ուշ՝ աղիքների պարունակութլունը:
Ախտորոշումը ճշգրտվում է ռենտգենաբանական հետազոտությամբ, որի դեպքում լայնացած աղիքներում հայտնաբերվում են հեղուկի բազմաթիվ հորիզոնական մակարդակներ։ Ռենտգենաբանական հետազոտությունը պետք է կատարել միայն երեխայի ուղղահայաց դիրքում։
Բուժումը։ Միայն վիրահատական է։ Միջամտության արդյունավետությունը կախված է կատարման ժամկետներից, անանցանելիության ձևերից և ետվիրահատական շրջանում հիվանդի ընդհանուր վիճակից։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն